Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չկա. Բադասյան

Արդարադատության նախարարը Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամների նկատմամբ քրեական գործը Թովմասյանի պաշտոնանկության գործընթացի հետ չի կապում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ու նրա ընտանիքի շուրջ չկա որևէ գործընթաց, որ կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հետապնդում։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Իրավապահ մարմինները թեկուզև առիթի պայմաններում պետք է շատ զգույշ լինեն` թույլ չտալու համար այնպիսի գործողություն, որը կարող է այլ կերպ մեկնաբանվել»,– ասաց նախարարը։

Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը Բադասյանը չի կապում ՍԴ նախագահի պաշտոնանկության գործընթացի հետ` հիշեցնելով, որ Թովմասյանների գույքի մասին մամուլում հրապարակումներն ու պատգամավորի հաղորդումը նախորդել են թե՛ ԱԺ–ում սկսված պաշտոնանկության գործընթացին, թե՛ քրեական գործի հարուցմանը։

ԱԱԾ-ն փորձել է կապ հաստատել Հրայր Թովմասյանի հետ, սակայն նա զանգերին չի պատասխանել

Հիշեցնենք` 2019թ–ի հոկտեմբերի 17-ին ՀՔԾ–ն հայտնեց, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ մի խումբ պաշտոնատար անձինք յուրացրել են իշխանությունը։ Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (այն է` իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը) քրեական գործ հարուցելու մասին:

Իմ հայրն էլ լիներ, ստուգելու էին. Ալեն Սիմոնյանը` Հրայր Թովմասյանի հոր մասին

Բաբաջանյանի հայտարարությունը վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: Բաբաջանյանը գլխավոր դատախազությանն ուղղված իր դիմումում պնդում էր, որ Թովմասյանը կատարել է օրենքի խախտումներ ՝ այդ պաշտոնը ստանձնելով 2018–ին` առանց ընդունված ընթացակարգի:

«Պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի շահերի պաշտպանությունը». Զոհրաբյան

Հոկտեմբերի 17-ին ԱԱԾ աշխատակիցներն այցելել էին Հրայր Թովմասյանի հայրական տուն, հաջորդ օրը ՍԴ նախագահի հայրն ու դուստրերն ԱԱԾ էին կանչվել։

ՀՀ ԱԱԾ-ն Հրայր Թովմասյանի հոր և դուստրերի հարցաքննության որոշ մանրամասներ է ներկայացրել