ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանում գրանցված դեպքերի հետևանքով զոհվել է 7 մարդ։
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հրապարակել է հոկտեմբերի 14-20-ը գրանցված դեպքերն ու դրանց հետևանքները։ Ըստ այդմ` գրանցվել է 485 դեպք, որից 318-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 138 կենցաղային կանչ, 233 հրդեհի ահազանգ, 71 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 7 և տուժել 85 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի:
Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 11 դեպք, որից 7-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 4 դեպք, տուժել է 26 քաղաքացի:
Սարսափելի վթար Շիրակում․ մեքենան գլորվել է ձորը, զոհեր կան
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: