«Լերմոնտովոյի դպրոցը կկրի համագյուղացի հերոսի անունը. լավ ծրագրեր էլի կան». Սանդիկով

Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի դպրոցն այսուհետ կկրի համագյուղացի, Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ Հերոսի կոչման արժանացած օդաչու Եֆիմ Ուդալցովի անունը:
Sputnik

Նախաձեռնությունը ձևավորվել էր լերմոնտովոցիների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը։

Արդեն եկող տարվա մարտի 6-ին, Եֆիմ Ուդալցովի՝ Հերոսի կոչմանն արժանանալու 75-ամյակի օրը տեղի կունենա դպրոցի անվանակոչման հանդիսավոր միջոցառումը:

Սակայն այսքանով լավ նախաձեռնությունները չեն սահմանափակվում. այդ և այլ հարցերի շուրջ զրուցել ենք պատգամավորի հետ, որն իր ժամանակի մեծ մասն ավելի շատ բնակիչների շրջանում է անցկացնում, քան իր աշխատասենյակում: