«Հոտնկայս ծափահարում էին». Մադրիդի հայկական ռեստորանի տիրուհին խոհարարական դասեր է տալիս

Մադրիդի սրտում գտնվող միակ հայկական ռեստորանի տիրուհին ծիծաղով է հիշում, որ ամեն ինչ սկսվեց մի լահմաջոյից, որը խոստացել էր ազգությամբ բուլղարացի ամուսնուն։ Վերջինս համտեսեց ու ասաց` սա պետք է փորձեն բոլորը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Մադրիդում գործող միակ հայկական ռեստորանի տիրուհին  համոզված է, որ իր խոհարարական դասընթացները կլինեն շարունակական, քանի որ աստիճանաբար ավելանում է այն իսպանացիների թիվը, որոնք ուզում են ոչ միայն հայկական ուտեստներ ճաշակել, այլ նաև պատրաստել:

Մադրիդի սրտում գտնվող միակ հայկական ռեստորանի տիրուհին` Զարուհի Պարունակյանն, այժմ իսպանացիների համար հայկական ուտեստների պատրաստման դասընթացներ է անցկացնում: Sputnik Արմենիայի հետ զրույցում ռեստորանի տիրուհին պատմեց այս ու այլ հետաքրքիր մանրամասներ։

Պարզվում է` Մադրիդի ամենահին «Ալանբիկե» խոհարարական դպրոցի (ստեղծվել է 1978 թվականին)  տնօրենը ոչ միայն դառնում է մեր հերոսուհու «Gayane’s» անունով հայկական ռեստորանի հաճախորդը, այլ նաև Զարուհուն առաջարկում է հայկական խոհանոցի գաղտնիքներով հետաքրքրվողների համար դասընթացներ անցկացնել:

«Հոտնկայս ծափահարում էին». Մադրիդի հայկական ռեստորանի տիրուհին խոհարարական դասեր է տալիս

«Խոհարարական դպրոցի տնօրենն իմ ռեստորանի հաճախորդն է և շատ էր ցանկանում, որպեսզի իր դպրոցում  դասընթացներ անցկացնեմ: Երեք ժամ տևած դասընթացին 15 իսպանացի  մասնակցեց (դա աշակերտների առավելագույն թիվն է դասընթաց անցկացնելու համար): Պատրաստեցինք հայկական ավանդական տոլմա, չամիչով փլավ, լցոնած սմբուկով աղցան և անալի»,-ասաց Զարուհին։

«Հոտնկայս ծափահարում էին». Մադրիդի հայկական ռեստորանի տիրուհին խոհարարական դասեր է տալիս

Ռեստորանի տիրուհին ժպիտով է պատմում, որ իսպանացիներն իր հետ հավասար խաղողի թփով  հայկական տոլմա են փաթաթում:

«Հոտնկայս ծափահարում էին». Մադրիդի հայկական ռեստորանի տիրուհին խոհարարական դասեր է տալիս

Նա հավաստիացրեց, որ թե՛ պատրաստման ընթացքից, թե՛ ուտեստների համտեսից իսպանացիները շատ գոհ էին: Դպրոցի տնօրինությունը ևս գոհ է մնացել և Զարուհուն երկրորդ  անգամ է հրավիրել, որպեսզի ևս մեկ  դասընթաց անցկացնի։ Զարուհին  համոզված է`դասընթացները կլինեն շարունակական, քանի որ աստիճանաբար ավելանում է այն իսպանացիների թիվը, որոնք ուզում են ոչ միայն հայկական ուտեստներ ճաշակել, այլ նաև պատրաստել:

«Հոտնկայս ծափահարում էին». Մադրիդի հայկական ռեստորանի տիրուհին խոհարարական դասեր է տալիս

«Դասընթացին մասնակցած իսպանացիները միայն դրական մեկնաբանություններ են գրել: Լինում են դեպքեր, որ այս կամ այն դասընթացը նրանց չի գոհացնում և նրանք տնօրինության տված թերթիկում բացասական կարծիքներ են գրում»,- նշեց մեր զրուցակիցը:

«Հոտնկայս ծափահարում էին». Մադրիդի հայկական ռեստորանի տիրուհին խոհարարական դասեր է տալիս

Զարուհին համոզված է, որ համեղ պատրաստելու միակ գաղտնիքը սիրով պատրաստելն է: Նա ամեն օր համոզվում է դրանում, որովհետև ռեստորանի գոհ հաճախորդներն հեռանալիս իրեն ծափահարում են:

«Հոտնկայս ծափահարում էին». Մադրիդի հայկական ռեստորանի տիրուհին խոհարարական դասեր է տալիս

«Պատրաստում եմ սիրով ու մայրիկիս բաղադրատոմսերով: Վերջերս անգլիացի, ֆրանսիացի և իսպանացի հաճախորդներս բղավում էին` Զառա ու խնդրում, որ դուրս գամ խոհանոցից. հոտնկայս ծափահարում էին»,- ծիծաղով պատմում է նա:

Ունեցած հաջողություններից ոգևորված`  Զարուհին մտադիր է նաև հայկական խոհանոցը ներկայացնող արագ սննդի կետ բացել:

Զարուհու «Gayane’s» հայկական ռեստորանը գործում է շուրջ  5 տարի: Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Գայանեն իր բուլղարացի ամուսնու՝ Անտոն Ռեյչևի հետ որոշեցին լահմաջո պատրաստել ու առաքել: Տեսնելով, որ իսպանացիները հավանում են ուտեստը` նրանք որոշեցին հայկական ռեստորան բացել: Ասում են` իսպանացիները շատ քիչ բան գիտեն հայերի մասին, անգամ հարցնում են` հայերը  քրիստոնյա են, թե մուսուլման: 

«Հոտնկայս ծափահարում էին». Մադրիդի հայկական ռեստորանի տիրուհին խոհարարական դասեր է տալիս

Մեր հերոսուհու ամուսինը Հայաստանի քաղաքացիություն ունի, սովորում է հայերեն և ուսումնասիրում հայոց պատմությունը: Նա  ռեստորան այցելող տեղացիներին ու զբոսաշրջիկներին պատմում է հայերի անցած ճանապարհի, հայոց պատմության ուշագրավ դրվագների և Հայոց ցեղասպանության մասին։

Հիշեցնենք, որ հենց այս ռեստորանում են պատրաստվել այն 300 լավաշը, որն օգտագործել են Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի նկարահանումների  համար։