ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի հարձակումների հետևանքով 16 զինվորական է զոհվել։
Այս մասին հայտնել են «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քուրդ-արաբական զորամիավորման ջոկատները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Զորամիավորման հաղորդագրության մեջ ասվում է, որ, չնայած հայտարարված հրադադարին, թուրքական բանակը Ռաս էլ Այն քաղաքում հարվածներ է հասցրել քրդական ջոկատների դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով գրոհայիններ են զոհվել, ևս երեքը վիրավորվել են:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17–ին Թուրքիան և ԱՄՆ-ն պայմանավորվել էին, որ Անկարան 5 օրով կդադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում, որպեսզի քրդական ինքնապաշտպանական ուժերը հնարավորություն ունենան հեռանալ սահմանամերձ գոտուց:
«Իրականում». Թուրքիայի՝ Սիրիա ներխուժելու փաստարկը Եվրոպան թող մատի փաթաթան դարձնի
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» հրամանատարը հայտնել է, որ դա վերաբերում է միայն Ռաս էլ Այն և Թել Աբյադ քաղաքներին, որը կազմում է քրդերի վերահսկողության տակ գտնվող սահմանամերձ տարածքի մեկ երրորդը: