ՌԱԴԻՈ

Քոչարյան. ««Սաղսարան» գաղափարական առումով համընկնում է այն ամենի հետ, ինչ անում ենք»

«Սաղսարա» նախագծի հեղինակ Անուշ Քոչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է նշված նախագծին, խոսել դրա իրականացման ձևերի ու առանձնահատկությունների մասին:
Sputnik

 

Քոչարյան. ««Սաղսարան» գաղափարական առումով համընկնում է այն ամենի հետ, ինչ անում ենք»

«Սաղսարան» հորինված նոր բառ է, այսինքն՝ ամենը սար է: Այսպես է առաջացել այդ կոնցեպտը, որի հեղինակը սփյուռքահայ երաժիշտ է, ով հիացած է հայրենի երկրի լեռներով ու սարերով: Նախագծի հետևում մի խումբ էնտուզիաստ, պրոֆեսիոնալ երաժիշտներ են:

Հայտնի տենոր Ռուբեն Էլբակյանը երգում է Կոմիտասի «Չինար ես» ստեղծագործությունը. տեսահոլովակ

««Սաղսարան» գաղափարական առումով համընկնում է այն ամենի հետ, ինչ անում ենք: Նախագծի նպատակն է շրջել գյուղից գյուղ, սարից սար, համայնքից համայնք, որտեղ ունենք խորհրդատուներ ու աջակիցներ, և տեղում հավաքել հետաքրքիր պատմություններ, պատկերներ՝ այդ ամենը դարձնելով երգ՝ որպես վերջնարդյունք», ասում է Անուշ Քոչարյանը:

Սկզբում նախագծի հեղինակներն անդրադարձել են Լոռու մարզի Լեռնապատ գյուղին, երկրորդը կլինի Շիրակի մարզի գյուղերից մեկը:

Նախապես ընտրված 12 համայնքին վերաբերվող յուրաքանչյուր նյութ դառնում է ֆիլմ, այսինքն՝ մշակվում է 12 երգ, ինչն ունենալու է տրամաբանական սեզոնի ավարտ` հետաքրքիր մի ուրիշ իրադարձությամբ, որն իր հերթին ամբողջացնելու է գրեթե մեկ տարվա աշխատանքի գաղափարը: Դա, իհարկե, լինելու է երաժշտական իրադարձություն: