Հայաստանում կարճատև անձրևներ կտեղան, բայց կուղեկցվեն ամպրոպով. եղանակի տեսություն

Հայաստանի առանձին մարզերում և Արցախում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ մի քանի օր շարունակ անձրև կգա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Առաջիկա օրերին` հոկտեմբերի 20-24–ը, Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Այսօր ցերեկային ժամերին անձրև կգա Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռներում, վաղը` բոլոր մարզերում։

«Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-21-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-8 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Երևանում հոկտեմբերի 22-24-ը տեղումներ չեն գրանցվի, 20-21-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Որքանո՞վ է իրատեսական Փաշինյանի ասած 10 մլն ծառ տնկելը. վերցնենք ցնցուղն ու ջրենք անապատը

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի 23-25 աստիճանի սահմանում, գիշերը կհասնի +11 աստիճանի։

Տնային տնտեսուհուց մինչև «շեֆ» խոհարար. ինչպես հայուհին նվաճեց Ավստրալիայի խոհանոցը