Գիշերվա ժամին անչափահաս երեխային թրաֆիքինգի են ենթարկում. նախարար

Զարուհի Բաթոյանն ահազանգում է երեխաների թրաֆիքինգի հնարավոր դեպքի մասին։ Նախարարն իր տեսածը փոխանցել է ոստիկանությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Հենց նոր Երևանի կենտրոնական փողոցներից մեկում 9-10 տարեկան երեխայի տեսա, ով մոտենում էր մեքենաներին և, ըստ ամենայնի, գումար խնդրում: Facebook-ի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Գիշերվա այս ժամին անչափահաս երեխային, ամենայն հավանականությամբ, թրաֆիքինգի են ենթարկում»,– գրում է նախարարը։

Գյումրու տուն-ինտերնատը չի փակվի, բայց կլուծարվի. տարեց բնակիչները հացադուլ են անում

Բաթոյանը հայտնում է, որ զանգահարել է ոստիկանություն և կոչ է արել իրավապահ մարմիններին հնարավորինս զգոն լինել այդ երևույթի նկատմամբ:

«Ոչ ոք, այդ թվում` ծնողները, իրավունք չունեն շահագործելու երեխաներին»,– հիշեցնում է նախարարը` քաղաքացիներին ևս կոչ անելով նման դեպքեր նկատելիս անհապաղ դիմել ոստիկանություն:

Զարուհի Բաթոյանի գրառումը բուռն քննարկման է արժանացել սոցիալական կայքում։ Օգտատերերից ոմանք ևս հայտնել են, որ մուրացիկ երեխաների են նկատել տարբեր վայրերում։

Գիշերօթիկո՞ւմ, թե՞ պայմաններից զուրկ տանը. որտե՞ղ է երեխան ավելի ապահով

«Նորատուսի գերեզմանատանը գյուղացի 2 երեխա ՝ 9-10 տարեկան, զբոսաշրջիկներին հետապնդում ու գումար են հավաքում։ Կարծում եմ՝ ծնողների գիտությամբ և թույլտվությամբ»,– գրում է օգտատերերից մեկը։

Մեկ այլ օգտատեր էլ մտավախություն է հայտնում, որ մանկատները փակելուց հետո նման դեպքերն ավելի են շատանալու։

Մանկատան տղային գտել են. ինչո՞ւ էր Հովհաննեսը Գավառից հասել Երևան