ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանին փոխանցված երրորդ շարժական կլինիկայի թեմային, խոսել է կլինիկայի ծառայությունների փաթեթի մասին:
Սամվել Գրիգորյանը ներկայացրել է նաև ՄԻԱՎ վարակակիրների հետ կապված պատկերը Հայաստանում` ներկայացնելով նաև վիճակագրական տվյալներ:
«ՄԻԱՎ վարակի փոխանցման վտանգը միշտ կա հատկապես միգրանտների շրջանում, ուստի կարևոր է շարունակական մշտադիտարկումը: Այստեղ մենք ունենք աշխատանքների մեծ սպեկտր»,- նշում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրենը:
Եվրոպացու համար լավ է, հայերին նեղում է. պահպանակ արտադրող բելառուսցին` նոր շուկայի մասին
Գրիգորյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրում երեխաների շրջանում վարակների տարածման խնդրին և գոհունակությամբ արձանագրում, որ այժմ մորից մանկան վարակի անցման դեպքեր այլևս չկան, և բժիշկներին հաջողվել է կասեցնել այդ գործընթացը:
Գրիգորյանը կարևորում է վաղ շրջանում վարակի հայտնաբերումն ու ժամանակին բուժզննում անցնելու անհրաժեշտությունը և բոլորին խորհուրդ է տալիս չկոմպլեքսավորվել ու անհրաժեշտության դեպքում դիմել բժիշկների օգնությանը: