Ֆինանսների փոխնախարարն ԱԱԾ չի հրավիրվել ու չի հարցաքննվել

ՀՀ ֆինանսների նախարարությանը հերքել է մամուլում հրապարակված տեղեկությունը, որը վերաբերում էր ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը ԱԱԾ չի հրավիրվել, հարցաքննության չի մասնակցել և որևէ քրեական գործով կարգավիճակ չունի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ֆինանսների նախարարության մամուլի խոսնակ Աննա Վարդանյանը` արձագանքելով ԶԼՄ–ների հրապարակմանը:

«Ինչ վերաբերում է նրա կամ մյուս աշխատակիցների նկատմամբ քրեական գործ հարուցելուն, ապա դարձյալ տեղեկացնեմ, որ ՀՀ ֆինանսների նախարարությանը հայտնի չէ »,- հավելել է նա։

Oրեր առաջ 168.am-ը գրել էր, որ պետգնումներին վերաբերող քրեական գործի շրջանակում ԱԱԾ հարցաքննությանն էր հրավիրվել փոխնախարար Կարեն Բրուտյանը: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ խոսքը «Ինտեր Լիմենս» ընկերության մասին է, որը հիմնադրել է Կարեն Բրուտյանը:

Ի՞նչ նպատակ ուներ ԱԱԾ հաղորդագրությունը. մեկնաբանում է Թովմասյանի փաստաբանական թիմը

«Այն տարիներ շարունակ փաստացի մենաշնորհային կարգավիճակով զբաղվել է պետական գնումների կազմակերպմամբ և գնումների գործընթացի վերաբերյալ խորհրդատվության տրամադրմամբ, ինչը մեծ շահույթներ է ապահովել»,- գրել էր լրատվամիջոցը:

ԱԱԾ-ն փորձել է կապ հաստատել Հրայր Թովմասյանի հետ, սակայն նա զանգերին չի պատասխանել

Թերթը նշել էր նաև, որ ըստ մամուլի հրապարակումների և համացանցում տեղ գտած տվյալների՝ «Ինտեր Լիմենս» ՓԲԸ հաճախորդներից են եղել Երևանի քաղաքապետարանը, ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունը, «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ը, «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն, «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ը, «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը, Ծաղկաձորի քաղաքապետարանը, «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, և այլն:

Հաշմանդամության կարգ տալու համար կաշառք վերցնելու պահին պաշտոնյա է բռնվել. ԱԱԾ տեսանյութը