Անձրևառատ աշունը մոտենում է. եղանակի տեսություն

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից, մայրաքաղաքում «Էրեբունի Երևան» տոնի օրը տեղումներ չեն գրանցվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ցերեկը, 20-23-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Երբ օդաչուն հայ է. «Գլուխգովան հռոմեացիներին հիշեցրեք Երևանի մասին». տեսանյութ

Օդի ջերմաստիճանը 20-21-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-8 աստիճանով։

Երևան քաղաքում հոկտեմբերի 19-ին, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

«Եղանակի արքա», «Գագիկ Մեծահոգի». Սուրենյանը «կոչում» է ուզում տաք ձմեռ կանխատեսելու համար

Մայրաքաղաքում գիշերային ժամերին կգրանցվի 8-10 աստիճան տաքություն, իսկ ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի +25, +27 աստիճանի։