Ողբերգական ավտովթար Տավուշում. մեքենան հայտնվել է ձորակում. կա 1 զոհ, 1 տուժած

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ կնոջը տեղափոխել են հիվանդանոց։ Նրանք վերադառնում էին Ռուսաստանի Դաշնությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 06:50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 63-ամյա Վարուժան Սարիբեկյանը Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհի Ոսկեպար գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի երկաթե արգելապատնեշներին և, մոտ 30 մետր սահելով, հայտնվել ձորակում: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Կրակոցներ Ավան–Առինջում. մեծ թվով ոստիկաններ են հավաքվել

Վթարի հետևանքով վարորդ Վ. Սարիբեկյանը տեղում մահացել է:

Վարորդին և վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել դեպքի վայրից ոչ հեռու ծառայություն կատարող ոստիկանության ծառայողները, իսկ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության հերթապահ խումբը ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 58-ամյա Լարիսա Գալստյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

Երևանում տղամարդը կտրել է իր պարանոցը

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով՝ վիրավորը Վ. Սարիբեկյանի կինն է, իսկ նրանք վերադառնալիս են եղել Ռուսաստանի Դաշնությունից, որտեղ բնակվում էին:

Կապանում տան փլատակների տակից դուրս են բերել նաև տանտիրոջ դիակը