ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզում երեկ տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է Թաթուլ գյուղի բնակիչ, 63-ամյա Մինաս Կրպեյանը` ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը։ «Թալին» բժշկական կենտրոնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին։
Shamshyan.com–ն էլ տեղեկացնում է, որ վթարը տեղի է ունեցել ժամը 17:00-ի սահմանում։
Մինաս Կրպեյանը Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենայով Թալին քաղաքից դեպի Թաթուլ գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ողբերգական ավտովթար Տավուշում. մեքենան հայտնվել է ձորակում. կա 1 զոհ, 1 տուժած
Հիշեցնենք` Թաթուլ Կրպեյանն Արցախյան պատերազմի մասնակից է։ Զոհվել է 1991 թվականի ապրիլի 30-ին` «Օղակ» գործողության ժամանակ։ 1996 թվականի սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ Ազգային հերոսի կոչման։ Պարգևատրվել է նաև «Հայրենիք» շքանշանով։
Կապանում տան փլատակների տակից դուրս են բերել նաև տանտիրոջ դիակը