«Մեզ համար դժվար իրավիճակում հայերը կանգնեցին մեր կողքին». Հալեպի զինվորական հոսպիտալի պետ

Սիրիական զինվորական հոսպիտալի ղեկավարությունը երախտագիտություն է հայտնել հայ բժիշկներին ոչ միայն տրամադրված բժշկական պարագաների, այլ նաև ամենօրյա ռեժիմով ցուցաբերվող բժշկական օժանդակության համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Հումանիտար առաքելության խումբը Հալեպի զինվորական հոսպիտալին բժշկական պարագաներ է  փոխանցել։ Այս մասին նշված է Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ–ի ֆեյսբուքյան էջում։

«Դա հրաշք է». քրդերը հայերի և չեչենների հետ փրկվել են թուրքամետ զինյալների ձեռքից

Մարդասիրական այս քայլն արվել է երեկ` հոկտեմբերի 17–ին, Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ։

Սիրիական բանակի ջոկատները 5 տարվա մեջ առաջին անգամ Ռաքքա մտան

Սիրիական զինվորական հոսպիտալի ղեկավարությունը երախտագիտություն է հայտնել հայ բժիշկներին ոչ միայն տրամադրված բժշկական պարագաների, այլ նաև Հայկական ծերանոցում, «Դարմանատուն» ընկերաբժշկական կենտրոնում և մի շարք այլ բժշկական հաստատություններում ամենօրյա ռեժիմով ցուցաբերվող բժշկական օժանդակության համար:

Քրդերը Սիրիայում թուրքական 7 տանկ և 75 զինվոր են ոչնչացրել

Զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբիի խոսքով՝ հայաստանցի եւ սիրիացի բժիշկները համատեղ ջանքեր են գործադրում պատերազմի հետևանքով տուժածներին օգնելու համար.

«Մեր հայ գործընկերները մարդասիրությամբ, մարդկայնությամբ և պրոֆեսիոնալ կերպով ամեն օր օգնություն են ցուցաբերում Սիրիայի ազգաբնակչությանը։ Ազգովի գնահատում ենք այս կարևոր քայլը, որ մեզ համար դժվար իրավիճակում հայերը կանգնեցին մեր կողքին»,–ասել է զինվորական հոսպիտալի պետը։

Պենտագոնը խոստովանել է, որ ԱՄՆ–ի զորքը թակարդն է ընկել Սիրիայում

Հոսպիտալի տնօրենը շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանությանն ու առողջապահական մարմիններին՝ մշտական աջակցության համար։