Արտառոց դեպք Արագածոտնում. կրակել են թափառող շների վրա, վիրավորվել է մի կին

Կրակոցից հետո փամփուշտի կոտորակներից մի քանիսը դիպել են կնոջ քունքին, և նա տեղափոխվել է բուժհաստատություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Երեկ երեկոյան կողմ Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել Արագածոտնի մարզում բնակվող մոտ 30 տարեկան մի կին։ Նրա քունքին վնասվածք է եղել։

Ողբերգական ավտովթար Տավուշում. մեքենան հայտնվել է ձորակում. կա 1 զոհ, 1 տուժած

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ կինը վնասվածքը ստացել է կրակոցի հետևանքով, ինչը, ամենայն հավանականությամբ՝ պատահականության հետևանք է։

Կրակոցներ Ավան–Առինջում. մեծ թվով ոստիկաններ են հավաքվել

Ինչ-որ մեկը թաղամասում թափառող շների ուղղությամբ կրակոց է արձակել, ըստ երևույթին, որսորդական հրացանով։ Կրակոցից հետո փամփուշտի կոտորակներից մի քանիսը դիպել են կնոջ քունքին, և նա տեղափոխվել է բուժհաստատություն։

Տեղի իրավապահները պարզում են շրջանառվող լուրերի իսկությունը։