«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանավոր է մահացել

54 տարեկան կալանավորի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, շտապօգնություն են կանչել, բայց բժիշկները չեն կարողացել փրկել նրան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Այս գիշեր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մահացել է կալանավոր Ներսես Հակոբյանը։ Այս մասին հայտնում է ՔԿՀ–ի մամուլի ծառայությունը։

Կրակոցներ Ավան–Առինջում. մեծ թվով ոստիկաններ են հավաքվել

Երևանում տղամարդը դանակահարել է քրոջ ամուսնուն

«2019թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված Ներսես Հակոբյանի (ծնված 1965թ., մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նախկինում երեք անգամ դատապարտված) ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով անմիջապես կանչվել է շտապօգնություն, որի կողմից ժամը 03։40-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Երևանում տղամարդը կտրել է իր պարանոցը

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Երևանում 40-ամյա տղամարդ է կախվել