ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԱԾ–ն կարճ հաղորդագրություն է տարածել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերին ու հորը ԱԱԾ կանչելու անհրաժեշտության մասին։
«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումներին՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից»,– նշված է հաղորդագրության մեջ։
ԱԱԾ–ն նշում է նաև, որ ըստ անհրաժեշտության` կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն:
Հիշեցնենք` երեկ ՀՔԾ–ն հայտնեց, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել առ այն, որ մի խումբ պաշտոնատար անձինք յուրացրել են իշխանությունը։ Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (այն է` իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը) քրեական գործ հարուցելու մասին:
ՀՔԾ–ն Հրայր Թովմասյանին վերաբերող փաստաթղթեր է վերցրել ՀՀԿ գրասենյակից. Աշոտյան
Բաբաջանյանի հայտարարությունը վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: Պատգամավորը գլխավոր դատախազությանն ուղղված իր դիմումում պնդում էր, որ Թովմասյանը կատարել է օրենքի խախտումներ և 2018–ին պաշտոնը ստանձնել առանց ընդունված ընթացակարգի:
Նշենք նաև, որ երեկ ԱԱԾ աշխատակիցներն այցելել էին Հրայր Թովմասյանի հորական տուն, ՍԴ նախագահի հայրն ու դուստրերն այսօր ԱԱԾ են կանչվել։
«Պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի շահերի պաշտպանությունը». Զոհրաբյան