Երևանցիները շուտով կտեսնեն նոր ճոպանուղու էսքիզները

Նոր Նորքից Կենտրոն տանող ճոպանուղու էսքիզները կհրապարակվեն երևանի քաղաքապետարանի կայքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի ու ճոպանուղու կառուցումը միս ու արյուն է ստանում։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը` նշելով, որ Երևանի Գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այդ մասին ասել է երեկ ավագանու «Իմ քայլը» խմբակցության նիստում։

«Ինչպես և խոստացվել էր, գրեթե ավարտին են մոտեցել նախագծանախահաշվարկային աշխատանքները, ճոպանուղու դեպքում նաև պարզ է դարձել երթուղու մանրամասն ճամփան: Շուտով քաղաքապետարանի կայքում կտեղադրվեն էսքիզները»,– գրել է նա:

Ծաղկաձորի ճոպանուղին տարիներ շարունակ թաքցրել է հարկերը

Աբգարյանը նշել է նաև, որ ներդրումային երկու ծրագիրն էլ հետաքրքրություն են առաջացրել ներդրողների շրջանակում։

Երևանի ճոպանուղու ուրվականը. ամեն ինչ սարսափ երազի է նման. լուսանկարներ

Հիշեցնենք` դեռ հունվարին Մեսչյանը հայտնել էր, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում նախատեսվում է ճոպանուղի կառուցել, որը կմիացնի Նոր Նորքը Երևանի Կենտրոն վարչական շրջանին:

Սյուներ, շարժիչներ, կիսաքանդ շենքեր. ի՞նչ է մնացել Երևանի ճոպանուղուց. ֆոտոշարք