ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Էրեբունի-Երևանի» 2801-ամյակի տոնակատարությունների ու դրանց նախապատրաստական աշխատանքների պատճառով այսօրվանից սկսած Երևանի որոշ փողոցներում կդադարեցվի երթևեկությունը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Երթևեկությունը դադարեցվելու է որոշ փողոցներում հոկտեմբերի 17-ի, որոշներում` 18-ի ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ը, ժամը 09:00-ը։
Երևանի քաղաքապետարանը հայցում է երևանցիների ներողամտությունը` պատճառվող անհարմարությունների համար և ներկայացնում փակ փողոցների ամբողջական ցանկը.
- Գևորգ Չաուշի արձանի հարակից տարածք.
հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00, - Մազմանյան 22 շենքի մոտից, Բաշինջաղյան 188շ. շենքի մոտից, Մարգարյան 2-րդ նրբ. - Բեկնազարյան փողոցների հատման վայրից.
հոկտեմբերի 17, ժամը14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00, - Մուտքը դեպի Խուդյակովի 222.
հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00, - Կոմիտասի 1, հարակից հրապարակ.
հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00, - Կոմիտասի 1, Կասյան փողոց, հարակից հրապարակ, դեպի Հակոբ Հակոբյան փողոց իջնող հատված.
հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00, - Աղաբաբյան փողոց, Դավթաշենի կենտրոնական այգու հարակից տարածք.
հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00, - Էրեբունի թանգարանի առջևի հրապարակ.
հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00, - Բյուզանդ-Սարյան փողոցների հատման կետ.
հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00, - Նանսենի անվան զբոսաայգի, Նանսենի փողոց /երկու կողմից/.
հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00, - Պարույր Սևակի արձանի հարակից տարածք, Ռուբինյանց փողոցից դեպի Պարույր Սևակ փողոցի ետնամաս.
հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00, - Էրեբունի փողոց - 26 փողոցի խաչմերուկից մինչև Էրեբունի թանգարանի առջևի տարածք.
հոկտեմբերի 18, ժամը 23:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00, - Բյուզանդ-Սարյան փողոցների և Թումանյան-Սարյան փողոցների հատման կետերի միջև ընկած հատված.
հոկտեմբերի 19, 10:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00։
Հիշեցնենք` Երևանի տոնն այս տարի կնշվի հոկտեմբերի 19-ին։ Քաղաքի օրվա տոնակատարության համար բյուջեից 190 մլն դրամ է հատկացվել։
Քաղաքային իշխանությունն այս տարի հրաժարվել է Հանրապետության հրապարակում ավանդաբար անցկացվող համերգից։ Հիմնական միջոցառումներն այս տարի կկայանան Սարյան փողոցում։
Համերգներ և միջոցառումներ են նախատեսված քաղաքի բոլոր վարչական շրջաններում, օրինակ` Դավթաշենում ջազ կհնչի, Նոր Նորքում` էլեկտրոնային երաժշտություն, իսկ Նուբարաշենում ռոք համերգ կանցկացվի և այլն։
Ապակենտրոնացած և զանգվածային. ի՞նչ սպասել «Էրեբունի–Երևան» տոնակատարություններից
«Էրեբունի–Երևանն» առաջին անգամ պաշտոնապես տոնվել է 1968 թվականի հոկտեմբերին, երբ քաղաքը դարձավ 2750 տարեկան։ Այդ ժամանակից տոնն ավանդական է դարձել և, որպես կանոն, նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը։