Նոկաուտից հետո ամերիկացի բռնցքամարտիկը մահացել է

27-ամյա մարզիկը հոկտեմբերի 13-ին մասնակցել էր Չարլզ Քոնվելի դեմ մենամարտին և նոկաուտի ենթարկվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Չիկագոյի հիվանդանոցներից մեկում մահացել է ամերիկացի բռնցքամարտիկ Պատրիկ Դեյը: Այս մասին հայտնում է Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) մամուլի ծառայությունը:

Մոդել և փոփ աստղ Սոլլին մահացել է 25 տարեկանում. հրապարակվել է նրա վերջին տեսանյութը

27-ամյա մարզիկը մահացու վնասվածքը ստացել էր հոկտեմբերի 13-ին Չարլզ Կոնվելի հետ մենամարտում։ Նոկաուտից հետո բռնցքամարտիկը կորցրել էր գիտակցությունը և տեղափոխվել հիվանդանոց։ Նրան վիրահատել էին, բայց չէին կարողացել փրկել մահից։ Բռնցքամարտիկը երեկ հրաժեշտ է տվել կյանքին։

Մարզիկի փրոմոութեր Լու Դիբելլան գրել է, որ Պատրիկը սիրահարված էր բռնցքամարտին։

Դեյն իր կարիերայի ընթացքում գրանցել է 17 հաղթանակ, 4 պարտության և մեկ ոչ-ոքի:

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին նման դեպք էր գրանցվել ռուս բռնցքամարտիկ Մաքսիմ Դադաշևի հետ: Մարզիկը ենթարկվել էր նոկաուտի և ստացել գանգուղեղային վնասվածք: Ավելի ուշ պարզվել էր, որ մենամարտի ընթացքում Դադաշևն ուղեղի կաթված է ստացել: