Կապանում փլված տան կադրերը. մարդկանց փորձում են դուրս բերել փլատակների տակից. տեսանյութ

Կապան քաղաքում սողանքի հետևանքով փլուզվել է երկհարկանի բնակելի շինություն, դեպքի վայրում աշխատում են փրկարարները։
Sputnik

Հոկտեմբերի 17-ին, ժամը 08:58-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակ Սյունիքում. պոչամբարից արտահոսք է տեղի ունեցել. տեսանյութ

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում:

Ավտովթար Գյումրի-Բավրա ճանապարհին. բախվել են երեք մեքենա

Համայնքապետարանը հատուկ տեխնիկա է տրամադրել:

Հայտնի է, որ փլատակների տակ են մնացել տանտերերը։