Երբ դդումը ստիպում է գերազանցել ռեկորդը. «համով» փառատոնի տեսանյութը

Գերմանական Լյուդվիգսբուրգ քաղաքում կայացել է դդմի ամենախոշոր փառատոնը։ Գյուղացիներից ոմանք մոտ կես տոննա կշռող դդումներ են ներկայացրել, իսկ մյուսները որոշել են հանդիսատեսին զարմացնել բանջարեղենային արձաններով։
Sputnik

Այս փառատոնի մասնակիցները շատ են ցանկացել գերազանցել բելգիացի Մաթիաս Վիլեմիյնսի` անցած տարվա ռեկորդը (նա 1190,5 կգ քաշով դդում էր աճեցրել), բայց դա նրանց չի հաջողվել. պոտենցիալ հաղթողին պակասել է ընդամենը կես կիլոգրամ։

Գերմանիայում ընտրել են դդում-չեմպիոնին

Այդուհանդերձ, միջոցառման ընթացքում զարմանալու առիթներ եղել են։

Տեսանյութում դիտեք, թե ինչ է ներկայացվել այս փառատոնի շրջանակում։

Չինացի շեֆ խոհարարը դդումը վերածել է աշխարհի առաջնության գավաթի. տեսանյութ