Ցրտերն են մոտենում. եղանակի տեսություն

Եղանակն առաջիկա օրերին կնվազի 6–7 աստիճանով, մի քանի օրից կսկսվեն տեղումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Այսօր և առաջիկա 2 օրերին գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում` անձրև և ամպրոպ, հայտնում է ԱԻՆ–ը:

«Օդի ջերմաստիճանը 20-21-ին աստիճանաբար կնվազի 6-7 աստիճանով»,–նշվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Մայրաքաղաք Երևան նույնպես տեղումները կհասնեն հոկտեմբերի 20-21-ին։ Մինչ այդ կպահպանվի առանց տեղումների եղանակը:

«Եղանակի արքա», «Գագիկ Մեծահոգի». Սուրենյանը «կոչում» է ուզում տաք ձմեռ կանխատեսելու համար

Այսօր հանրապետությունում ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Արմավիրի, Արարատի, Արագածոտնի ու Վայոց Ձորի մարզերում`28 աստիճան տաքություն։

Հիշեցնենք` հոկտեմբերի 15–ին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ում «առաջարկել» էր իրեն կոչում տալ տաք ձմռան մասին կանխատեսում անելու համար։

Սուրենյանի գրառմանը հարյուրավոր մեկնաբանություններ են հաջորդել։ «Գեներալ անտիցիկլոն», «եղանակի արքա», «Հայաստանի Ռա», «Գագիկ Մեծահոգի»,– գրել են տաք ձմռան սիրահարները։ Հետևորդներից մեկն էլ տխուր սմայլիկներով խնդրել էր Սուրենյանից` «գոնե Նոր տարուն ձյուն» անի։