Հրայր Թովմասյանի գործով կզբաղվի Հատուկ քննչական ծառայությունը

ԱԺ պատգամավորի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել առ այն, որ մի խումբ պաշտոնատար անձինք  յուրացրել են իշխանությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։

Ելո՞ւյթ, թե՞ հաղորդում հանցագործության մասին. պատգամավորը թվարկել է դեսպանների հանցանքները

«Արման Բաբաջանյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ», - նշված է քննչական ծառայության տարածած հողորդագրության մեջ:

Նշվում է, որ հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (այն  է` իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը) քրեական գործ հարուցելու մասին:

Կատարվում է նախաքննություն: 

Հրայր Թովմասյանի հարցով քննարկմանը միայն մեկ դեմ է եղել. «Հրապարակ»

Նշենք, որ սեպտեմբերի 6-ին Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ հեռանում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից, սակայն հրաժարվեց վայր դնել մանդատը։ Նա այժմ խորհրդարանում ներկայացված է որպես անկախ պատգամավոր։

Հիշեցնենք` Բաբաջանյանը պնդում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը  պաշտոնը յուրացրել է հանցավոր սխեմաներ կիրառելով, և հոկտեմբերի սկզբին դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ այդ «կոպտագույն իրավախախտումներին»:

Հրայր Թովմասյանի հարցով քննարկմանը միայն մեկ դեմ է եղել. «Հրապարակ»

Հոկտեմբերի 14-ին ՍԴ-ն մերժեց «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը։

Հոկտեմբերի 3-ին ԱԺ–ն ընդունել էր «Իմ քայլը» խմբակցության նախագիծը` Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմում ներկայացնելու մասին։