ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik.Հայաստանի ամբողջ տարածքում առաջիկա մի քանի օրերին` հոկտեմբերի 16-18-ը, տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
«Հոկտեմբերի 19-ի և 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, 20-ի ցերեկը նույնքան կնվազի։
Ինչպես լինել հարուստ և երջանիկ. հայ դպրոցականներին ցույց կտան VR/AR հնարավորությունները
Երևանում մինչև հոկտեմբերի 20-ը անձրև չի գա։ Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 26-28 աստիճանի սահմանում, գիշերը կնվազի մինչև +8 աստիճան։
«Եղանակի արքա», «Գագիկ Մեծահոգի». Սուրենյանը «կոչում» է ուզում տաք ձմեռ կանխատեսելու համար