Վրաստանի վարչապետը ժամանեց Երևան. նրան դիմավորեց Փաշինյանը. տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի հետ քննարկում է հայ-վրացական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Հայաստան է ժամանել Վրաստանի Հանրապետության վարչապետ Գեորգի Գախարիան։ Նրան Բաղրամյան 26–ում դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վրաստանի վարչապետի հետ քննարկում ենք հայ-վրացական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերը»,–իր facebook-յան էջում գրել է Փաշինյանը։

Վրաստանի վարչապետը ժամանեց Երևան. նրան դիմավորեց Փաշինյանը. տեսանյութ

Գեորգի Գախարիան Վրաստանի վարչապետի աթոռը զբաղեցրել է 2019 թվականի սեպտեմբերի 8-ին։ Հենց այդ օրը երկրի խորհրդարանը վստահություն հայտնեց ՆԳՆ նախկին պետի գլխավորած կառավարությանը։

Փաշինյանը հեշտությամբ լեզու կգտնի Գախարիայի հետ. նա նոր մարդ չէ Հայաստանի համար

Նշենք, որ Գախարիայի տարածաշրջանային շրջագայությունը մեկնարկեց Ադրբեջանից, ուր նա մեկնել էր հոկտեմբերի 9-ին։ Հայաստանից հետո Վրաստանի վարչապետը կայցելի Թուրքիա։

Նիկոլ Փաշինյանը խոսել է Վրաստանի նորընտիր վարչապետ Գեորգի Գախարիայի հետ

Հիշեցնենք` Գախարիան 2017 թվականի հունիսին Երևան է այցելել Վրաստանի էկոնոմիկայի նախարարի, իսկ 2018 թվականի փետրվարին` ՆԳՆ ղեկավարի պաշտոնում։