Կալիֆոռնիայում 4.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Էպիկենտրոնը եղել է Փլեզնթ Հիլ քաղաքի մոտակայքում։ Այս քաղաքը նահանգի արևելյան հատվածում է գտնվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. ԱՄՆ–ի Կալիֆոռնիա նահանգի տարածքում 4.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է FOX հեռուստաընկերությունը` հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը (USGS)։

Շիրակի մարզում կրկին երկրաշարժ է գրանցվել

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 05.33–ին (Երևանի ժամանակով 09.33–ին)։ Էպիկենտրոնը Փլեզնթ Հիլ քաղաքից 1 կմ դեպի հարավ–արևելք։ Քաղաքը գտնվում է նահանգի արևելյան հատվածում։ Օջախը եղել է 14.6 կմ խորության վրա։

Ուժգին երկրաշարժ Ալբանիայում. ավելի քան 100 մարդ է տուժել

Հավանական զոհերի և փլուզումների մասին տեղեկություն չկա։

Եթե Երևանում 9 բալանոց երկրաշարժ լինի, քանի շենք կանգուն կմնա