«Հոգով և սրտով» ո՞ւմ հետ է այս երեկո Նիկոլ Փաշինյանը

Премьер-министр Никол Пашинян торжественном заседании, посвященном Дню полиции Армении (16 апреля 2019). Ереван
Եվրո-2020–ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը կհանդիպի ֆինլանդիայի թիմի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Հայաստան–Ֆինլանդիա ֆուտբոլային հանդիպումից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի ազգային հավաքականին։

«Հոգով և սրտով մեր ֆուտբոլի հավաքականի հետ եմ: Դուք ապացուցել եք, որ կարող եք հրաշքներ գործել. ձեզ տեսնենք, տղե՚րք»,–իր Facebook-յան էջում գրել է ՀՀ վարչապետը:

Հիշեցնենք, որ այսօր, ժամը 20։00-ին Եվրո-2020–ի ընտրական փուլի շրջանակում կկայանա Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը։

Тренировка сборной Армении по футболу перед матчем Лиги Наций УЕФА со сборной Лихтенштейна (5 сентября 2018). Еревaн
Հայաստան–Լիխտենշտեյն խաղից առաջ. ինչպե՞ս հասնել հաղթանակի

Հայաստանի ազգային հավաքականի նախորդ հանդիպումը Լիխտենշտեյնի հետ էր։ Այն ավարտվեց ոչ ոքի` 1։1 հաշվով։

Մեր հավաքականը Լիխտեյնշտեյնի հետ հանդիպումն անցկացրեց առանց թիմի ավագի` Հենրիխ Մխիթարյանի։ 

Սեպտեմբերի 29-ին Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրի «Լեչե»-«Ռոմա» հանդիպման 87-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել և լքել խաղադաշտը։ Մխիթարյանը հոկտեմբերի 1–ին Հռոմում բուժզննման էր ենթարկվել, որի արդյունքում մեր ավագի մոտ ախտորոշվել էր ազդրի երկար առբերիչ մկանի մասնակի վնասվածք։

Հենրիխ Մխիթարյանը կկարողանա՞ մասնակցել Ֆինլանդիա-Հայաստան խաղին. բժիշկը կարծիք է հայտնել

Հռոմեական ակումբի՝ ՀՖՖ ուղարկած պաշտոնական նամակի համաձայն՝ Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, բաց կթողնի 3 շաբաթ։ Այսպիսով, Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի դեմ խաղերին, իսկ վերականգման ավելի հստակ ժամկետները պարզ կլինեն կրկնակի հետազոտությունից հետո։