Հայերն արդեն հավաքվել են Տուրկուի մարզադաշտում. երկրպագուի օրագիր. տեսանյութ

Հայ երիտասարդները հավաքվել են Ֆինլանդիայում և վստահ են, որ սեփական աչքերով են տեսնելու Հայաստանի հավաքականի հաղթանակը։ Sputnik Արմենիայի թղթակիցը տեսագրություն է ուղարկել հենց Տուրկուից։
Sputnik

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուներն արդեն կազմ–պատրաստ սպասում են Ֆինլանդիայի հավաքականի հետ հանդիպմանը։ Sputnik Արմենիայի թղթակցի խոսքով` այնպիսի տպավորություն է, որ մեր հավաքականի երկրպագուների թիվն ավելի շատ է, քան ֆիններինը։

Հայ երկրպագուները եռագույնով «գրոհել» են Բալթիկ ծովը. տեսանյութ

Հիշեցնենք, որ այսօր, ժամը 20։00-ին Եվրո-2020–ի ընտրական փուլի շրջանակում կկայանա Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականի նախորդ հանդիպումը Լիխտենշտեյնի հետ էր։ Այն ավարտվեց ոչ ոքի` 1։1 հաշվով։

Հայ ֆուտբոլասերների արկածները Ֆինլանդիայի ճանապարհին. երկրպագուի օրագիր