«Եղանակի արքա», «Գագիկ Մեծահոգի». Սուրենյանը «կոչում» է ուզում տաք ձմեռ կանխատեսելու համար

Օդերևութաբանն իր էջի հետևորդներին առաջարկել է իրեն կոչումներ տալ, եթե պարզվի, որ այս ձմեռն էլ է տաք լինելու։ Նրա գրառմանը հաջորդել են առաջարկները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 Հոկտեմբեր — Sputnik. ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ում «առաջարկել» է իրեն կոչում տալ տաք ձմռան մասին կանխատեսում անելու համար։

«Հիմա եթե պարզվի, որ այս ձմեռն էլ է տաք լինելու, ինձ ի՞նչ կոչում եք տալու»,– գրել է նա։

Սուրենյանի գրառմանը հարյուրավոր մեկնաբանություններ են հաջորդել։ «Գեներալ անտիցիկլոն», «եղանակի արքա», «Հայաստանի Ռա», «Գագիկ Մեծահոգի»,– գրել են տաք ձմռան սիրահարները։ Հետևորդներից մեկն էլ տխուր սմայլիկներով խնդրել է Սուրենյանից` «գոնե Նոր տարուն ձյուն» անի։

Տաք եղանակն իր տեղը չի զիջում աշնանը. եղանակի տեսություն

Օգտատերերից մի քանիսը հանրահայտ «Գահերի խաղ» սերիալից մեջբերումներ են արել և Սուրենյանին «դրել» սերիալի` ձմռան սարսափների դեմ պայքարող հերոսների անունները։ Իսկ ոմանք անգամ զարմացել են մյուսների ուրախության վրա` հերթական տաք ձմռան մեջ տեսնելով գլոբալ տաքացման ու մոտալուտ կլիմայական աղետի «նախերգանք»։

«Ես հայուհի եմ և հպարտ եմ դրա համար». Սուսաննա Եգորյանը բնակություն կհաստատի Հայաստանում

Նշենք, որ նախորդ տարվա ձմեռն անսովոր տաք էր հայաստանցիների համար։ Հունվարին Երևանում մինչև 12 աստիճան տաքություն գրանցվեց։ Նման ջերմաստիճան Հայաստանում գրանցվել էր միայն 1963-66թթ-ին։

Forbes–ը պատմել է Հայաստանի և հայերի հյուրընկալության մաս