Վրաստանի վարչապետը ծաղիկներ խոնարհեց Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ․ տեսանյութ

Գեորգի Գախարիան Հայաստանի ԱԳՆ ղեկավարի և Երևանի քաղաքապետարանի ուղեկցությամբ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ:
Sputnik

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան այցելել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, որտեղ ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ։

Վրաստանի վարչապետին ուղեկցել են ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Մեր բարեկամությունն ամրապնդել են մեր նախնիները. ՀՀ նախագահն ընդունել է Վրաստանի վարչապետին

Նշենք, որ Գախարիան պաշտոնական այցով Հայաստան է ժամանել հոկտեմբերի 15-ին։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Գախարիան արդեն հասցրել է հանդիպել հայ գործընկերոջ` Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ։