Տաք եղանակն իր տեղը չի զիջում աշնանը. եղանակի տեսություն

Արևառատ և տաք եղանակը առաջիկա օրերին ևս կպահպանվի. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան՝ 3-8 մ/վ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-16-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևանում ևս սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին կդիտվի +24-ից +26, երեկոյան`+16-ից +18, գիշերը` +9-ից +11 աստիճան տաքություն։

Զբոսաշրջությունը շարունակում է զարգանալ. Փաշինյանը դիմել է տաքսիստներին ու անցորդներին