Քանի դեռ չի լուծվել Վրաստանի տարածքային ամբողջականության քաղաքական էլեմենտը, աբխազական երկաթգիծը փակ կմնա: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։
Ըստ նրա` կան ներքին օրենքներ, որոնցից մեկն էլ օկուպացված տարածքների մասին է, ինչը թույլ չի տալիս թե՛ ներքին տնտեսական որևէ հարաբերություն, թե՛ միջազգային որևէ տարանցում Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ: Դրանով հարցը փակվում է:
«Մենք խոսում ենք Լարսի այլընտրանքի մասին, առաջին հերթին մենք պետք է Լարսը մաքսիմալ օգտագործենք: Վրաստանն այդ մասով աջակցում է մեզ, երբ ենթակառուցվածքների մասին նախագծեր են իրականացվում, որոնք տալիս են հնարավորություն թունելների միջոցով ավելի ապահով դարձնել ճանապարհը»,- նշեց Մելիքյանը:
Փորձագետի խոսքով` Վրաստանում գտնում են, որ խնդիրն այսօր Ռուսաստանի հատվածում է: Անցակետն այնտեղ նույնիսկ իր հնարավորություններից ավել է աշխատում, բայց, ի վերջո, այնտեղ էլ արդիականացման կարիք կա, որպեսզի ավելանա ավտոմեքենաները սպասարկող կետերի քանակը:
Աբխազական երկաթուղու բացումը հասունանում է. Ժարիխին
Երկրորդ տարբերակը լաստանավային փոխադրումն է՝ որպես Լարսի այլընտրանք: Փորձագետի կարծիքով՝ եթե լաստանավ և համապատասխան ընկերություն ունենանք, որը կզբաղվի այդ հարցով, ապա տարբեր ընկերություններ բեռներ կտեղափոխեն՝ օգտվելով այդ հնարավորությունից:
«Օրակարգում պայմանագիրը խզելու հարց չկա». փոխվարչապետը` ՀԿԵ-ի հետ աշխատանքների մասին
Մելիքյանի համոզմամբ՝ զուգահեռաբար օգտագործելով վերոհիշյալ երկու ուղղությունները կարող ենք հասնել արդյունքի: Դրա համար պետք է լուծել իրական հարցերը, որոնց լուծումը կախված է մեզանից, հետևաբար, Վրաստանի կոնֆլիկտային գոտիների մասին խոսելը մեր տիրույթում չէ, դա առնչվում է ռուս-վրացական հարաբերություններին: