ՌԱԴԻՈ

Գրիգորյան․ «Գերտերությունների արձագանքը Սիրիայի հարցում այնքան էլ կոշտ չէ»

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Սիրիայում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունների և տարածաշրջանում դրանց հետևանքների մասին։
Sputnik
Գրիգորյան․ «Գերտերությունների արձագանքը Սիրիայի հարցում այնքան էլ կոշտ չէ»

Սիրիայի հյուսիսային հատվածում բնակվող հայրերին նույնպես վտանգ է սպառնում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը։ 

Պատմությունը կրկնվում է. Նաիրա Զոհրաբյանը վերհիշել է էրդողանի սառը հայացքը

«Կամիշլիում մոտավորապես 1000 հայ է ապրում, արդեն հավանաբար ավելի քիչ, քանի որ բախումների հետևանքով հայերը որոշել են դուրս գալ դեպի Հասաքե, որը ռազմական գործողությունների գոտուց հեռու է, բայց ամեն դեպքում այնտեղ ռմբահարումներ են և այդ առումով հայերին որոշակի վտանգ է սպառնում»,–նշեց նա։

Ըստ Գրիգորյանի` մի կարևոր հանգամանք չի նշվում․ Կամիշլիում ու Հասաքեում տեղակայված է սիրիական բանակը։ Այդ մասին քիչ է խոսվում, բայց այստեղ կան սիրիական բանակի ստորաբաժանումներ և Կամիշլիի կենտրոնը ու որոշակի թաղամասեր գտնվում են Սիրիայի ներկա իշխանության վերահսկողության տակ, մնացած բնակավայրերը քրդաբանակ են և ռմբահարումները հենց այդ տարածքներում են։ 

Արաբագետը կարծում է, որ առանց գերտերությունների հետ որոշակի պայմանավորվածության հնարավոր չէր լինի ռազմական գործողություններ սկսել Սիրիայում։ 

«Դա հրաշք է». քրդերը հայերի և չեչենների հետ փրկվել են թուրքամետ զինյալների ձեռքից

«Կարծում եմ` որոշակի համաձայնություն և գերտերությունների թույլտվություն, իհարկե, կա։ Նաև արձագանքն այդքան էլ կոշտ չէ։ Դա նշանակում է, որ Թուրքիան որոշակի թույլտվություն է ստացել ևս մեկ անգամ դիմել ռազմական գործողությունների»,–ասաց արաբագետը։

Սիրիացի զինվորականները հանդիպել են ամերիկյան բանակի նահանջող զինվորներին. տեսանյութ

Գրիգորյանի խոսքով` կարելի է ենթադրել, որ պայմանավորվածություն է եղել Սիրիայի տարածք ներխուժել որոշակի խորությամբ, Թուրքիան  էլ որոշել է առարկայական դարձնել իր ներկայությունը ռազմական ինտերվենցիաների տեսքով։