ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ երեկ շտապօգնության խումբ է մեկնել Երևանում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոց։ Կանչի պատճառը եղել է հյուրանոցի կենվորներից մեկի ինքնազգացողության կտրուկ վատացումը։ Խումբը արձանագրել է, որ լուսադեմին տղամարդն արդեն մահացած է եղել։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ մահացածը 64 տարեկան էր և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ Դեպքը կատարվել է նրա հարազատների ներկայությամբ։
Մարմինը տեղափոխվել է դիահերձարան։ Հյուրանոց են մեկնել նաև ոստիկանության ծառայողները, որոնք էլ մահվան պատճառները կպարզեն քննության ընթացքում՝ նշանակելով փորձաքննություններ։
Սարսափելի սպանության գործով նոր փաստեր են ի հայտ եկել. կասկածյալներից մեկը մյուսի քեռին է
Տղամարդու մահվան պատճառների մասին առայժմ շրջանառվող հստակ վարկած չկա։
Վրաերթ «Օջախ» ռեստորանի դիմաց. մահացածը հարսանիքից էր դուրս եկել