ՌԱԴԻՈ

Սուրենյանց․ «Առաջիկայում ուրվագծվելու է այն ուժը, որը հավակնելու է նոր ընդդիմության դերին»

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը վաղուց զերծ է մնում «թեժ աշուն», «թեժ գարուն» ձևակերպումներից, որովհետև, ըստ նրա, քաղաքականությունը չի ենթարկվում սեզոնային տրամաբանության։
Sputnik
Սուրենյանց․ «Առաջիկայում ուրվագծվելու է այն ուժը, որը հավակնելու է նոր ընդդիմության դերին»

Հայաստանյան քաղաքական դաշտում մի քանի արդիական հարց կա։ Sputnik Արմենիայի եթերում այս մասին ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Ջայլամությունը լավ կետի չի հանգեցնում. Միրզոյանը` Հրայր Թովմասյանի հարցը քննելիս

«Առաջինը սահմանադրական դատարանի և քաղաքական իշխանության հակամարտությունն է, որն այս կամ այն կերպ պետք է հանգուցալուծվի։ Ես նույնիսկ կարծում եմ, որ պրոցեսը այս աշնանը չի հանգուցալուծվի, այլ կուրվագծվեն հանգուցալուծման մի քանի սցենարներ»,- նշեց նա։

Քաղաքագետը կարծում է, որ սահմանադրական դատարանը մերժելու է խորհրդարանի միջնորդությունը, որից հետո, ըստ նրա, ճգնաժամն ավելի է խորանալու. խորհրդարանական մեծամասնությունը դրդելու է, որ սահմանադրական դատարանի նոր կազմի ընտրության հարցը տեղափոխվի սահմանադրական փոփոխությունների հարթություն։

«Երկրորդը, բնականաբար, որոշակի քննարկումներ են տեղի ունենալու ընտրական օրենսգրքի, կուսակցությունների մասին օրենքի շուրջ, որոշակի զարգացումներ այս հարթության վրա նույնպես հնարավոր են, քանի որ դրանք օրենքներ են, որոնք ուրվագծելու են առաջիկա ընտրական գործընթացներն ու քաղաքական կյանքի հիմնական ակտորները, բնականաբար, իրենց ուշադրությունը կենտրոնացնելու են դրա վրա»,– ասաց Սուրենյանցը։

Արամյան. «Դատաիրավական դաշտում էապես կբարելավվեն ինստիտուցիոնալ հիմքերը»

Նա առաջիկա ամիսները կարևորեց նաև, այսպես կոչված, դեմոկրատական այլընտրանքի ձևավորման տեսանկյունից։

«Ի վերջո, կարծում եմ` առաջիկա ամիսներին ուրվագծվելու է այն ուժը, որը հին համակարգի հետ կապ չունի և հավակնելու է նոր ընդդիմության դերակատարությանը»,– նշեց Սուրենյանցը։

Քաղաքագետի խոսքով` հեղափոխությունները իշխանության են բերում թիմերի, որոնք, որպես կանոն, չեն ունենում միասնական արժեհամակարգ, քաղաքական միասնական թիմ։

Հրայր Թովմասյանի ճակատագիրը կորոշվի մինչև Նոր տարի, եթե երկուշաբթի պլանները չփոխվեն