Մոդել և փոփ աստղ Սոլլին մահացել է 25 տարեկանում. հրապարակվել է նրա վերջին տեսանյութը

Ոստիկանությունը հետաքննում է մահվան հանգամանքները, ենթադրյալ պատճառներից մեկը ինքնասպանությունն է։ Արտիստը 25 տարեկան էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Հարավկորեացի դերասանուհի և երգչուհի, f(x)–ի նախկին մասնակից Սոլլիին (իսկական անունը Չխվե Չժին Ռի)  Սեուլի մերձակայքում գտնվող իր բնակարանում մահացած են գտել։  Այս մասին հայտնում է BBC News–ը։

Ոստիկանությունը հետաքննում է մահվան հանգամանքները, ենթադրյալ պատճառներից մեկը ինքնասպանությունն է։ Աղջիկը 25 տարեկան էր։

Համացանցում է հայտնվել վերջին տեսանյութը, որը երգչուհին հրապարակել է ենթադրյալ ինքնասպանությունից առաջ։

Չխվե Չժին Ռին ծնվել է 1994 թվականի մարտի 29-ին։ Նա խմբի անդամ էր, սակայն 2014 թվականին ժամանակավոր լքել էր այն համացանցում զանգվածային ծաղրի և քննադատության պատճառով։ Մեկ տարի առաջ նա վերջնականապես հեռացավ խմբից և ամբողջությամբ նվիրվեց դերասանական կարիերային։  Դերասանուհին նկարահանվում էր միայն կորեական ֆիլմերում. առաջին դերը ստացել է 11 տարեկանում։

2016 թվականի նոյեմբերին ԶԼՄ–ները հայտնել էին, որ Սոլլին ինքնասպանության փորձ է արել։

Դեպրեսիան, և որպես հետևանք, սուիցիդալ միտումները բավական տարածված են քեյ–փոփի կորեացի երիտասարդ աստղերի շրջանում։ Հայտնի է, որ նրանց խիստ ճնշում և վերահսկում են իրենց պրոդյուսերները։ Հանուն կարիերայի նրանք ստիպված են շատ բան զոհաբերել` խիստ դիետաներ, անձնական կյանք, երբեմն նույնիսկ նրանց հեռախոսազրույցներն են խիստ վերահսկվում և կարգավորվում։