«Իսկ ո՞ւր է Չիչին». Քիմ Քարդաշյանը մկրտության ժամանակ ցույց է տվել Փսալմին. լուսանկարներ

Քիմի բաժանորդները չեն կարողացել անտարբեր անցնել Փսալմի համով մռութը տեսնելով, և բազմաթիվ մեկնաբանություններ են գրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Էջմիածնում տեղի ունեցած մկրտությունից հերթական instagram-յան հրապարակումն է արել, որտեղ լավ երևում է փոքրիկ Փսալմի համով դեմքը։

Հայաստան այցի ժամանակ Քիմ և Քորթնի Քարդաշյանները մկրտվել են և համապատասխանաբար վերցրել Հեղինե և Գայանե անունները։ Նրանք մկրտել են նաև իրենց երեխաներին: Քիմի որդին` Փսալմը ստացել է Վարդան անունը, Չիկագոն` Աշխեն, իսկ Սեյնթը` Գրիգոր։ Ավագ դստերը` Նորթին, Քիմն ու իր ամուսինը` ռեփեր Քանյե Ուեսթը մկրտել էին Երուսաղեմում 2015 թվականի ապրիլին։ Քիմի, Քորթնիի և 6 երեխաների կնքահայրը դարձավ 27-ամյա սարկավագ Նաիրի Սրապիոնյանը։

«Բոլորը դեմ էին, բայց ինձ համար միևնույն էր». ինչպես է Ուեսթը սիրահարվել Քիմին

Քիմ Քարդաշյանը հրապարակել է Էջմիածնում մկրտվելու լուսանկարները

Բաժանորդներն անմիջապես արձագանքեցին նրա գրառմանը։ Քիմի և Փսալմի, Նորթի և Սեյնթի լուսանկարի տակ բաժանորդները հետաքրքրվել են, թե ուր է Չիկագոն կամ ինչպես իրենք են նրան անվանում` Չիչին։ Մյուսներն էլ գրում էին, որ չեն կարողանում կտրվել Փսալմի համով մռութից։

Քիմի մեմերը «հայկական» Facebook–ում. Փաշինյանի հետ լուսանկարը քչերին է անտարբեր թողել

«Աստված իմ, ի՜նչ լավիկն է», «Հայրիկին է նման», «Համովներ», «Հիասքանչ է, շատ գեղեցիկ ընտանիք», «Ինչ գեղեցիկ եք», «Որքան են սազում քեզ, Քիմ», «Թող Աստված պահի երեխաներիդ»,– գրել են բաժանորդները։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Քիմ Քարդաշյանը քրոջ` Քորթնիի և երեխաների հետ Հայաստան էր այցելել` մասնակցելու WCIT-2019 ՏՏ համաշխարհային համաժողովին։ Այցի շրջանակում Քիմ Քարդաշյանը բացի մկրտվելուց, հասցրել է նաև այցելել Ծիծեռնակաբերդ, Գառնի, զբոսնել Երևանում, իր ռեալիթի շոուի համար դրվագ նկարահանել, ինչպես նաև հանդիպել Հայաստանի ղեկավարության և հայ ներդրողների հետ։