Հայտնի է` ԵԱՀԿ ՄԽ համանախագահները երբ կայցելեն Ստեփանակերտ

Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի ներկայացուցիչները Արցախ կմեկնեն տարածարշրջանային այցի ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2 օրից կմեկնեն Ստեփանակերտ։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

ԵԱՀԿ–ն դիտարկում է անցկացրել Արցախի Մարտունու շրջանում

«Այսօր և վաղը տարածաշրջանային այցով Հայաստանում կլինեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։ Հայաստանից հետո նրանք ամսի 16-ին կմեկնեն Արցախ», – ասաց նա։

Ղարաբաղյան հակամարտությունը դեռևս անվտանգության սպառնալիքի աղբյուր է. ՀԱՊԿ գեներալ

Հիշեցնենք, որ Նյու Յորքում կայացած ՄԱԿ–ի ԳՎ շրջանակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները (Իգոր Պոպովը Ռուսաստանից, Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից և Էնդրյու Շոֆերը ԱՄՆ–ից) հանդիպել են ինչպես համատեղ, այնպես էլ առանձին ձևաչափով ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ։

Մնացականյանը ղարաբաղյան հիմնախնդրի վերջին զարգացումներն է ներկայացրել արտգործնախարարներին

Սեպտեմբերի 26-ին նրանք հայտարարել էին, որ տարածաշրջան են այցելելու։

Ղարաբաղյան հակամարտության լուծման քաղաքական գործընթացն արգելակվել է. Լավրով