Հայ երիտասարդներն ուշացել են Հելսինկիի նավից, բայց չեն հուսահատվում. երկրպագուի օրագիր

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի «հետքերով» Տալլին հասած հայ երկրպագուները պատրաստվում են մեկնել Հելսինիկի, այնտեղից էլ` Տուրկու, որտեղ պիտի կայանա Ֆինլանդիա–Հայաստան հանդիպումը։ Sputnik Արմենիայի թղթակիցը տեսագրություն է ուղարկել «դեպքի վայրից»։
Sputnik

Հայաստանի հավաքականի FAF ֆան-ակումբի անդամներն այս պահին Էստոնիայի նավահանգստում են, պատրաստվում են մեկնել Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկի, որպեսզի վաղն ուղևորվեն Տուրկու քաղաք` Ֆինլանդիա–Հայաստան խաղը դիտելու։

Հայ ֆուտբոլասերների արկածները Ֆինլանդիայի ճանապարհին. երկրպագուի օրագիր

Երկրպագուներն ինչ–ինչ պատճառով ուշացել են նավից, բայց Sputnik Արմենիայի թղթակից Գոռ Մարգարյանը վստահեցնում է, որ չեն վհատվել, ինչպես նաև չեն հուսահատվել հավաքականի նախորդ` Լիխտենշտեյնի հետ հանդիպման արդյունքից։

Նրանք հավատում են, որ վաղը տեսնելու են Հայաստանի հավաքականի հաղթանակը։

«Ցավում ենք, որ չարդարացրինք ձեր սպասելիքները». ՀՖՖ

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականն արդեն Տուրկուում է, ֆուտբոլիստները հանգրվանել են «Սոլոս Սոկոս Տուրուն» հյուրանոցում: ԵՎՐՈ-2020–ի ընտրական փուլի շրջանակում Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 15-ին, Երևանի ժամանակով 20։00-ին:

Նարդի ու խենթություններ. ինչ տրամադրությամբ են հայ ֆուտբոլիստները մեկնել Շվեյցարիա