Այս մեխանիզմով ուզում են ֆինանսական կողմը վերահսկել, ոչ թե գործընթացը. Գաբրիելյան

Գնումների ապակենտրոնացումը ցանկալի արդյունք չտվեց, սակայն հարցը չի լուծելու նաև կառավարության նոր ծրագիրը։
Sputnik

Պետական գնումների փորձագետների միության նախագահ, տնտեսագետ Գայանե Գաբրիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է պետական գնումների համակարգում սպասվող փոփոխություններին: 

Պետական գնումների համակարգի փոփոխությունները. նոր հնարավորություններ բիզնեսի համար

Տնտեսագետի փոխանցմամբ՝ երբ ապակենտրոնացվել են գնումները, կարևորվել է հատկապես ռիսկերի նվազեցման միտումը, սակայն նախորդ ինը տարիները վկայում են այն մասին, որ պատասխանատուները չհասան այն արդյունքին, որ ուզում էին ի սկզբանե, երբ 2010 թվականին ապակենտրոնացվում էր գնումների համակարգը:

Փոքր և միջին բիզնեսին հիմա ավելի հեշտ կլինի մասնակցել պետական գնումների մրցույթին

«Այս տարիների ընթացքում արել ենք համակարգային սխալ, այսինքն՝ ոչ թե ուզում ենք ձևավորել ինստիտուտներ, որոնք սպասարկում են գնումների համակարգը և դրանց միջոցով նվազեցնենք կոռուպցիոն ռիսկերը, այլ մենք ուզում ենք գնումների համակարգով նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, ինչն անհնար է, առավել ևս այն մեթոդներով, որոնք կիրառավում են»,- նշել է Գայանե Գաբրիելյանը և հավելել, որ առաջարկվող մեխանիզմով ուզում են ֆինանսական կողմը վերահսկել, ոչ թե գործընթացը և արդյունքը: 

«Պետական գնումների համակարգում կտրուկ փոփոխություններ պետք չեն». Գայանե Գաբրիելյան

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության կողմից նոր ինստիտուտ է ներդրվում, որը ենթադրում է պետական գնումների մասնակցելու համար 100 տոկոս երաշխիքի առկայություն: