ԵՐԵՎԱՆ 14 հոկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 14-16-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Մայրաքաղաք Երևանում նույնպես առանց տեղումների եղանակը կպահպանվի։ Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կհասնի մինչև 25 աստիճանի։
Քիմ Քարդաշյանն ուզում է հանդիպել Գրետա Թունբերգի հետ
Նշենք, որ դա հանրապետությունում ամենաբարձր ջերմաստիճանը չէ։ Այսօր Արարատի, Արմավիրի ու Վայոց Ձորի մարզերում ջերմաստիճանը կհասնի +26–ի։
Նման բան եղել է մեկ էլ 60 տարի առաջ. Ճապոնիայի թայֆունի սարսափելի հետևանքների կադրերը
Հիշեցնենք, որ երեկ` հոկտեմբերի 13–ին, տաք աշնանային եղանակի մասին իր հերթական Facebook–յան գրառումն էր արել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, տեղեկացնելով, որ հոկտեմբերի 16–ին հանրապետության հովտային գոտում, այդ թվում նաև Երևանում, օդի ջերմաստիճանը կհասնի +27...+28 աստիճանի։