ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Սիրիական բանակը մտել է Ռաքա նահանգի Տաբկա քաղաք, որը նախկինում վերահսկել են քրդերը և շարժվում է հյուսիս։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով al-Mayadeen լիբանանյան հեռուստաալիքին։
«Սիրիայի կառավարական բանակը մտել է Տաբկա քաղաք և շարժվում է հյուսիս», – հայտնում է ալիքի թղթակիցը։
Կատարվածի մասին սիրիական իշխանությունն առայժմ պաշտոնական հայտարարություն չի տարածել։
Սիրիայի հյուսիս–արևելքում գտնվող ինքնավար տարածքների ղեկավարությունը հոկտեմբերի 13-ին պաշտոնապես հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերել իշխանությունների հետ թուրք–սիրիական սահմանի երկայնքով սիրիական բանակ տեղակայելու մասին` թուրքական բանակի և թուրքամետ խմբավորումների գրոհները հետ մղելու համար։
Պատմությունը կրկնվում է. Նաիրա Զոհրաբյանը վերհիշել է էրդողանի սառը հայացքը
Հիշեցնենք` հոկտեմբերի 9-ին Թուրքիայի բանակը հարվածներ էր հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքում գտնվող Էլ Հասակե գավառին, մասնավորապես` «Մանսուրա» ամբարտակին և Ռաս էլ Այն քաղաքին։
Քրդերը Սիրիայում թուրքական 7 տանկ և 75 զինվոր են ոչնչացրել
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որոնք, իր խոսքով, ուղղված են Քրդստանի աշխատավոր կուսակցության և մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։