«Նա դա անհավանական է անում». 9–ամյա տղան ֆուտբոլ է խաղում տեսողությունը կորցնելուց հետո

Մայք Պոլին առողջ է ծնվել։ Երբ վեց տարեկան էր, ծնողները նրան տարել են ակնաբույժի մոտ սովորական ընդունելության։ Պարզվել է` տղան ցանցաթաղանթի հազվագյուտ հիվանդություն ունի։
Sputnik

18 ամիս անց Մայքը լրիվ կուրացել է։ Բայց հիվանդությունը չի ազդել ֆուտբոլի նկատմամբ նրա հետաքրքրության վրա։ Մայքը ֆուտբոլի դաշտում կողմնորոշվում է լսողությամբ, ինչն ամենևին էլ չի խանգարում նրան հիանալի տեխնիկա ցուցադրել։ Նա ջանասիրաբար մարզվում է։

«Ես էլ եմ ձեր նման փողոցում խաղացել». Յուրա Մովսիսյանն այցելել է Երևանի բակերից մեկը․ տեսանյութ

Մարզիչ Օլի Մոնկսֆիլդն ամեն շաբաթ մարզում է Մայքին. տղան բազմաթիվ վարժություններ և փոխանցումներ է անում։

«Նա անհավանական է անում դա», – ասել է մարզիչը։

Աֆղանցի «Մեսսիի» հուզիչ պատմությունը. տղային սպառնացել են ֆուտբոլի հանդեպ սիրո համար

Մարզումներից ազատ ժամանակ տղան հոր հետ գնում է սիրելի «Արսենալի» խաղերին։ Ամռանը նա հանդիպել է իր կուռքի` «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լյակազետի հետ։ Տղան երազում է խաղաղ Անգլիայի հավաքականի կազմում։