ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Հոկեյի խաղի ժամանակ աղջկա պարը ոչ միայն դուր չի եկել երկրպագուներին, այլ նաև քննադատության ալիք է բարձրացրել։
Հաղթանակ` ծննդյան օրը. հոկեյիստ Անդրեյ Ալթիբարմաքյանը զարմացրել է բոլորին
Անբռնազբոսիկ երկրպագուի մոտ «արվեստի նոպա» է սկսվել Nww Jersey Devils և Boston Bruins թիմերի միջև Հոկեյի ազգային լիգայի խաղի ժամանակ։ Օգտատերերին զայրացրած տեսանյութը Instagram–ում հրապարակել է hockey.epic–ը։
Կադրերում երևում է` ինչպես է աղջիկը մոտեցել Բոստոնի TD Garden մարզադաշտի պատվարին և էրոտիկ պար կատարում։ Պետք է ասել, որ աղջիկն այդքան էլ հարմար հարթակ չի ընտրել իր տաղանդը ցուցադրելու համար։ Երկրպագուները չեն գնահատել և սուր մեկնաբանություններ են գրել ու խնդրել ընդհանրապես չշեղել։
Դու հա՜յ ես. երիտասարդական հոկեյի լիգայի ռմբարկուն պատմել է Գալուստյանի հանդիպման մասին
«Ես կարգելեի նրան գնալ խաղերի», «Որքան էի սպասում, որ նա կընկնի այդ աթոռից», «Նա փչացրեց ամբողջ խաղը` փորձելով ուշադրություն գրավել», «Ավելի լավ է գիշերային ակումբ գնա, քան թե խաղի»,– գրել են օգտատերերը։
Նշենք, որ հանդիպումն ավարտվել է բոստոնցիների հաղթանակով` 3։0 հաշվով։