Տյումենի կենդանաբանական այգում ոչ միայն հոգ են տանում լքված կենդանիների նկատմամբ, այլև «ընկեցիկների» համար նոր մայր են գտնում։
Տյումենի կենդանաբանական այգու տնօրեն Տատյանա Անդրոպովան որոշել էր կապիկին հանձնել տնային կատվի դաստիարակությանը։
«Ինքնըստինքյան ստացվեց։ Ես նրան նստեցրի կատվի վրա անմիջապես, երբ նա իմ տուն եկավ, և կապիկն անմիջապես հանգստացավ։ Հասկացավ, որ սա իր մայրն է։ Այդ ժամանակից նրանք չեն բաժանվում։ Ամբողջ օրը միասին են։ Կապիկը կատվի վրա և՛ պառկած է, և՛ ուտում է, և՛ քնում»,–պատմում է Տատյանա Անդրոպովան։
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Քիմ Քարդաշյանին և համատեղ սելֆի հրապարակել. տեսանյութ
Այժմ հազվագյուտ «սայմիրի» ցեղատեսակի կապիկն այնքան է ընտելացել նոր մորը, որ մշտապես նրա կողքին է, գգվում է և խաղում նրա հետ։