«Կա երկու Իվետա». նոր տեսահոլովակում հայկական Իվետան է

Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակն արդեն ավելի քան 51.000 դիտում ունի: Երգչուհին հույս ունի, որ «Իմ անուշ Հայաստանը» կսիրվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի –Sputnik. Իվետա Մուկուչյանի «Իմ անուշ Հայաստան» երգի տեսահոլովակն արդեն հասանելի է համացանցում: Sputnik Արմենիան զրուցել է սիրված երգչուհու հետ` հասկանալու համար, թե նոր տեսահոլովակն ինչով է տարբերվում նախորդներից:

«Այս տեսահոլովակում փորձել ենք ներկայացնել մեր ավանդույթները և տոները ժամանակակից շնչով: Տեսահոլովակում կան բուրդ չփխելու, խաղող ճզմելու, բախտախաղի տեսարաններ, տոներից անդրադարձել ենք Վարդավառին, Ջանգյուլումին, Տյառնընդառաջին»,-ասաց երգչուհին։

Նա հույս ունի, որ տեսահոլովակը կսիրվի հանդիսատեսի կողմից այնպես, ինչպես իր նախորդ երկու տեսահոլովակները Հայաստանի մասին՝ «Հայաստան ջանը» և «Հայաստանի աղջիկները»:

Ինչպես անցավ հայ հայտնիների ամառը, ով որտեղ և ինչպես վայելեց իր հանգիստը

Իվետան հպարտությամբ է նշում, որ մինչև օրս իրեն ուղարկում են տարբեր պարային բեմադրություններ, որոնք ստեղծվել են իր վերոհիշյալ երգերի ներքո թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում:

Հայաստանից լավ տեղ չկա. Իվետա Մուկուչյանի անկեղծ խոստովանությունը

Իվետան շեշտում է, որ կարող է հանդես գալ ինչպես եվրոպական, այնպես էլ հայկական կերպարներով:

«Ես միշտ կատակով նշում եմ, որ կա երկու Իվետա՝ մեկն ավելի եվրոպական, քանի որ նորություն չէ, որ ես Գերմանիայում եմ մեծացել, մյուսն՝ ավելի հայկական: Այսօր նոր, ռիթմիկ երգերի պահանջ կա. երգերի, որոնք իրենց մեջ ժամանակի շունչն են պարունակում»,-եզրափակեց Իվետան:

«Ես այլևս բաց գիրք չեմ». ինչպես ամենասեքսուալ Իվետա Մուկուչյանը որոշեց գրավել աշխարհը

Նշենք, որ Իվետա Մուկուչյանի «Իմ անուշ Հայաստան» երգի տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, օպերատորը՝ Արտյոմ Աբովյանը։ Տեսահոլովակը նկարահանվել է Գրիգոր Կյոկչյանի և Lazzaro-ի «Իմ անուշ Հայաստան» երգի հիման վրա: