Ահա թե ինչ է փոխվել Հայաստանում. Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել

Ասում են՝ Գյումրու բոլոր թանգարանների մուտքերի մոտ հերթեր են եղել: ՀՀ վարչապետին դա անչափ ոգևորել է։
Sputnik

ՐԵՎԱՆ 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Facebook-յան էջում լուսանկարներ է տեղադրել, որոնք արվել են այսօր Գյումրիում, Հովհաննես Շիրազի և Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանների դիմաց։

Փաշինյանն ու կինը անակնկալի են բերել գյումրեցիներին

«Պատկերացնու՞մ եք, թանգարանների մուտքերի մոտ հերթեր են գոյացել: Ասում են՝ նման իրավիճակ է եղել նաեւ այլ թանգարանների մուտքերի մոտ:

«Գյումրիում իմացել են, որ այդ օրը ո՛չ ռեյդ է լինելու, ո՛չ որևէ այլ բան». Նիկոլ Փաշինյան

Ահա սա է Հեղափոխությունը, ահա թե ինչ է փոխվել Հայաստանում»,–լուսանկարներին կից գրել է ՀՀ վարչապետը:

«Հայաստանը կարող ենք դարձնել դրախտ տաղանդավոր մարդկանց համար». Փաշինյան

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28–ին Սյունիք կատարած այցից անմիջապես հետո անակնկալ կերպով այցելել էր Գյումրի, ներկա գտնվել Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված համերգին։ Դրանից ուղիղ մեկ շաբաթ առաջ` սեպտեմբերի 21–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում էր Անկախության տոնի միջոցառումներին մասնակցելու նպատակով։