Վրաերթ Նժդեհի փողոցում. «ՎԱԶ-2114» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու

Վրաերթի ենթարկված տղամարդկանց տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ։
Sputnik

ԵՐԵՎԱն, 13 հոկտեմբերի – Sputnik. «911» ծառայությունը հոկտեմբերի 12-ին, ժամը 18:16-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. քաղաքացին գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Արտակարգ պատահար Կիևում. տղամարդը սպառնում է պայթեցնել Մետրոյի կամուրջը. տեսանյութ

Դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 27-ամյա Արմեն Ս.) վրաերթի է ենթարկել 59-ամյա Համլետ Ս.-ին և 53-ամյա Աշոտ Գ.-ին: 

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածներին: Վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:

Բժիշկները Համլետ Ս.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Աշոտ Գ.-ինը՝ ծանր:

Ամուսինները վիճել են Երևանում. վեճից հետո 2 տարեկան որդին հայտնվել է հիվանդանոցում