Ռոստովում կորած 14-ամյա Սվետլանա Խաչատուրյանին գտել են

Դպրոցականին հայտնաբերել են Կամենսկ–Շախտինսկի քաղաքում։ Որտեղ է եղել աղջիկն այդ ընթացքում և ինչպես են նրան հայտնաբերել չեն նշվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի –Sputnik.  Ռոստովում կորած 14-ամյա Սվետլանա Խաչատուրյանին կամավորները ողջ են գտել։ Որոնողական աշխատանքները տևել են շուրջ մեկ օր։ Այս մասին հայտնում է Donday.ru–ն։

Վրաերթ Նժդեհի փողոցում. «ՎԱԶ-2114» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու

Նախօրեին առավոտյան դպրոցականը դուրս էր եկել տանից և չէր վերադարձել։ Սկզբում հարազատները փորձել են ինքնուրույն կապ հաստատել Սվետայի հետ, սակայն ապարդյուն։ Չի հաջողվել աղջկա հետ կապ հաստատել։

Այդ ժամանակ հարազատները դիմել են «Դոն» որոնողո–փրկարարական ջոկատի օգնությանը։ Նրանք համացանցով փոխանցել են աղջկա տվյալները և սկսել աշխատանքները։

Գերեզմանատան մոտակայքում կայանված «Mitsubishi»-ն ամբողջությամբ այրվել է

Որոնողական աշխատանքների մեկնարկից մեկ օր անց հաջողվել է աղջկան գտնել Կամենսկ–Շախտինսկի քաղաքում։  Սվետլանայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Նման քայլի դիմելու դրդապատճառները չեն հայտնում։